Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյանից

Ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյանից
16.07.2025 | 12:19

Ինչպես եւ խոստացել էի՝ այս գրարմամբ կփորձեմ ներկայացնել գործող վարչապետ կոչվածին հրաժարական պարտադրելու իմ մոտեցումները։

Ակնհայտ է, որ որեւէ քաղաքական միավոր միայնակ չի կարող հասնել գործող վարչախմբի հրաժարականին։

Եւ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին՝ թե՛ մեր հարգելի Սրբազանները, թե Սամվել Կարապետյանը, թե՛ ՀՅԴ-ականներն ու «հեղաշրջում» նախապատրաստող մյուս քաղաքացիները, թե՛ Արցախի ԱԺ պատգամավորը շարունակելու են մնալ ճաղերի հետեւում։

Վստահորեն կարող եմ ասել, որ նաեւ ավելանալու է նրանց թիվը՝ ընդդիմադիր դաշտի ակտիվացման ու իշխանության վախերի աճին համընթաց։

Չի բացառվում, որ ԱԱԾ-ի մեկուսարանում հայտնվի նաեւ Վեհափառը, ինչի մասին օրեր առաջ իր գրառումով անոնսեց «ամենակարող» իշխանատենչ հոգեխանգարվածը։

Եկեղեցիականների, Սամվել Կարապետյանի, ՀՅԴ-ի, մեր զոհված քաջորդիների ծնողների, անտերության մատնված արցախցիների կողմից առանձին-առանձին նախաձեռնված եւ նախաձեռնվող ցանկացած հանրահավաք, նստացույց, պանելային քննարկում՝ չեն կարող լուծել որեւէ հարց։ Դա ընդամենը ուժերի հատվածական վատնում է։ Ընդամե՛նը…

Հայաստանի գահավիժումը կանխելու եւ օրախնդիր հարցերին լուծում տալու միակ ճանապարհը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով հայրենադավ իշխանատենչին ամեն գնով իշխանությունից հեռացնելն է։

«Ամեն գնով» եզրույթը թող ոմանց մոտ մտահոգություններ չառաջացնի։ Ինձ դիտում եմ, որպես օրենքն ու Սահմանադրությունը հարգող օրինապաշտ քաղաքացի։

1994-95թթ. եղել եմ այս նույն Սահմանադրությունը մշակող հանձնաժողովի անդամ, որպես ԳԽ եւ ԱԺ տարբեր գումարումների պատգամավոր, ակտիվորեն մասնակցել եմ օրենքների մշակմանն ու օրենսդրական դաշտի ձեւավորմանը, երկար տարիներ եղել եմ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի դիվանագիտական կառույցի ղեկավար։

Այս բոլորը թվարկեցի, որպեսզի նորից ամենայն պատասխանատվությամբ հայտարարեմ, որ օրինական է ամեն գնով հասնել թշնամու առաջ կռացած, մեր պետությանը միջազգային հարթակներում ստորացրած իշխանատենչ ազգակործանի հրաժարականին։

Ինչպես մեր Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներ, այնպես էլ Մարդու իրավունքներին վերաբերող մի շարք Միջազգային կոնվենցիաններ (1948թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ 1950թ.,Հռոմ, 1987թ. Ստրասբուգի կոնվենցիան եւ այլն), մեր քաղաքացուն ոչ միայն իրավուք են վերապահում, նաեւ պարտադրում են ամեն գնով օր առաջ ազատվել ՀՀ սահմանադրության վրա ամենօրյա ռեժիմով ոտքերը մաքրող, իր վարած բռնատիրական ու հակասահմանադրական քաղաքականության հետեւանքով Արցախը, 5000 զինվորներին ու մեր պետության արժանապատվությունը գլխատած այս ազգակործան հրեշից։

Նման իրավիճակներում դրա իրավունքը մեզ տալիս է նաեւ Միջազգային օրենսդրությամբ ամրագրված Ապստամբելու իրավունքը։

Մենք պարտադրված ենք վերականգնել մեր պետության սահմանադրական կարգը, ինչն այս տարիների ընթացքում ուժային ու դատաիրավական կառույցների լուռ համաձայնությամբ ու օգնությամբ տապալել է քայլարածների իշխանությունը՝ ազգակործանի առաջնորդությամբ։

Հիմա՝ ինչպես, ինչ գործիքակազմով հասնել գլխավոր քայլարածի հրաժարականին:

Համոզված եմ, եթե միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով նախապատրաստվի եւ հրավիրվի միասնական համապետական հանրահավաք՝ օրերի հարց է լինելու նրան հրաժարական պարտադրելը։

Նաեւ համոզված եմ՝ եթե ՀՀ երեք նախագահները, ովքեր բազմիցս խոսել են նրա հրաժարականի մասին, Եկեղեցին, ինչպես նաեւ հանրապետության ողջ տարածքում կազմակերպական կառուցներ ունեցող կուսակցություններն ու իշխանափոխության օրակարգով հանդես եկող մյուս քաղաքական ուժերը պետության համար այս ճակատագրական պահին համախմբման կոչով միասնաբար դիմեն իշխանություններց դժգոհ հասարակությանը, հավատացեք, ուժային կառույցները ռիսկի չեն դիմի՝ ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Ճանաչելով այս արյունռուշտ հրեշին, հնարավոր է, որ նա հրահանգի գնալ բռնությունների, նույնիսկ՝ արյունահեղության, բայց անցած տասնամյակների փորձը ցույց է տվել, որ ոստիկանությունը կազմակերպված ուժ տեսնելուց ընկրկում է, հետքայլ է անում օրենքի դաշտ:

Պետք է նաեւ նկատի ունենալ, որ մեծահարուստ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքականություն էականորեն նպաստել է քաղաքական դաշտի համախմբմանն ու քաղաքական նոր ձեւաչափի ձեւավորմանը, ինչը կարող է որոշիչ նշանակություն ունենալ առաջիկա քաղաքական զարգացումներում։

Հրաժարականը պարտադրելուց հետո տեսնում եմ առնվազն երեք պրոֆեսիոնալների՝ տնտեսության կազմակերպման ու դիվանագիտութան ոլորտում փորձ ունեցող անհատների, ովքեր կարող են 6-8 ամսով ստանձնել ժամանակավոր կառավարության ղեկավարումը։

Այդ ընթացքում միջազգային հարթակներում փորձառու մասնագետների միջոցով անհրաժեշտ դիվանագիտական հարցեր լուծելով եւ պետության ներսում որոշակի կայունություն ապահովերլով, պետք է նախապես հայտարարաված ծրագրով կազմակերպել եւ անցկացնել ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրություններ։

Ազգային ազատագրական պայքարի հատկանիշներով այդ հանրահավաքը պետք է նախատեսել սեպտեմբերին, ինչը ենթադրում է, որ այսօրվանից, ինչպես ասում են՝ դանդաղ շտապելով, պետք է սկսել նախապատրաստական աշխատանքները։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ